24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը չկարողացավ նվաճել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցաշարի եզրափակչի ուղեգիր և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Մեր 77 կգ քաշային ըմբիշը կիսաեզրափակիչ փուլում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ, 2018թ Ասիայի չեմպիոն Ակժոլ Մախմուդովի հետ:
Գյումրեցի ըմբիշը պարտվեց 2:6 հաշվով:
Օգոստոսի 3-ին Կարապետ Չալյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, իսկ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի ու թունիսցի Լամջեդ Մաաֆիի միջև սփոփիչ գոտեմարտի հաղթողը: