Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց հայ ռազմագերիներ` Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանին և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում` զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևեի նախագահությամբ, ավարտվել են երկու հայ գերիների դեմ դատական լսումները:
Լյուդվիգ Մկրտչյանը, ըստ Բաքվի, գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Վարանդայի շրջանից։ Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել էր ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին։ Վերջիններիս Բաքուն մեղադրում է իբրև թե Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ: