23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը հուլիսի 20-ին ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Նա 1993-2018 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, իսկ 2021թ. ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։