կարևոր
343 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 13:06

Մեր գործընկերների հանդեպ ալիևություն է տեղի ունենում. նրանք պատանդի կարգավիճակով են պահվում․ Անդրանիկ Թևանյան

Մեր գործընկերների հանդեպ ալիևություն է տեղի ունենում. նրանք պատանդի կարգավիճակով են պահվում․ Անդրանիկ Թևանյան

«Ես Ձեզ առաջարկում եմ դահլիճին չնայել, այլ՝ կանոնակարգին»,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը խորհրդարանում դիմեց ութերորդ գումարման առաջին նիստը վարող, տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովին։

«Մարդկայնորեն ու հոգեբանորեն հասկանում եմ Ձեզ․ հանգամանքների բերումով Ձեզնից շուտ եմ ծնվել, եկեք նիստը վարենք ու գնանք տներով։ Մտքում էլ երևի ասում եք՝ անիծվի այն օրը, երբ նստեցի այս փոշեծծչի ղեկին, այսինքն թողեք հանգիստ վարել»,-ասաց Թևանյանը, իսկ ընդհանուր գործընթացի առումով նկատեց, որ բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն՝ հավելելով, որ Ալիևը պահել է մեր գերիներին, առաջարկում է բանակցել, իսկ իրենց գործընկերները պատանդի կարգավիճակով են պահվում։

«ԱԺ-ն իրավասություն ունի այս հարցը կարգավորելու, որովհետև սա արտառոց վիճակ է։ Մեր ընկերները պատանդի կարգավիճակից պետք է դուրս գան, քանի որ փոխվել է նրանց սահմանադրաիրավական կարգավիճակը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։