12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ներկայացրեց խմբակցության դիրքորոշումը և հետագա անելիքները ԱԺ-ում:
«Մենք ԱԺ ենք եկել, որ աշխատենք և ԱԺ-ն լինի լրացուցիչ հարթակ մեր հիմնական նպատակին հասնելու համար, իսկ մեր հիմնական նպատակն այս ապաշնորհ, ազգադավ իշխանություններին հեռացնելն է»,-ասաց Արթուր Վանեցյանը։ Վերջինս նշեց, որ այժմ ունենք նոր որակի ընդդիմություն և առաջին աշխատանքային օրը ցույց է տալիս, որ պահանջատեր է լինելու և տեր է կանգնելու ժողովրդի կողմից տրված քվեներին։
Նա նշեց, որ իրենք միացել են «Հայաստան» խմբակցության իրենց գործընկերներին և համաձայն են, որ պետք է ապահովել ազատությունից զրկված պատգամավորների ներկայությունը ԱԺ նիստին։
«ԱԺ-ն ժողովրդի իշխանության կրողն է և ամենաբարձր իշխանություն կրողներին կարող են ազատությունից զրկել բացառապես ԱԺ թույլտվությամբ։ Եթե ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուին զրկել է անձեռնմխելիությունից կամ թույլատրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը, դա հիմք չէ, որ արդեն ընտրված պատգամավորը զրկված լինի ազատությունից։ Թող ԱԺ բերեն, նորից միջնորդություն ներկայացնեն և պահպանեն ՀՀ Սահմանադրությունը։ Եթե առաջին օրվանից խախտվում է Սահմանադրությունը, մեզ որևէ լավ տեղ սա չի տանում»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Վերջինս նշեց, որ այս հարցում համաձայն են ընդդիմադիր գործընկերների հետ և միասնական են գործելու։
Հարցին, թե ինչու՞ «Պատիվ ունեմ»-ը զիջեց և ԱԺ փոխնախագահըի թեկնածուն «Հայաստան» խմբակցությունից է լինելու, Արթուր Վանեցյանը նկատեց՝ ոչ թե զիջել են, այլ դա իրենց միասնական որոշումն է։