կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 12:36

Ազգային ժողովը կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովը կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն․ Իշխան Սաղաթելյան

Խախտված է իրենց ընտրելու և ընտրվելու իրավունքը, իրենք պետք է լինեին այս դահլիճում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի ընտրված պատգամավորներ, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ձերբակալություններին։

«Այս պահին խախտվում է Սահմանդրության պահանջը։ Մեր ընկերներն արդեն ընտրված պատգամավորներ են, խախտված է իրենց ընտրելու և ընտրվելու իրավունքը, իրենք պետք է լինեին այս դահլիճում։ Ազգային ժողովը կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ կանի «Հայաստան» խմբակցությունը, եթե Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգյանը ազատ չարձակվեն Սաղաթելյանն արձագանքեց․ «Երբ որ պետք լինի գալու ենք, երբ որ պետք լինի բոյկետելու ենք, փորձելու ենք մեր օրակարգերը առաջ տանել»։