25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
8-րդ գումարման ԱԺ նախագահի «Հայաստան» խմբակցության թեկնածուն Մեղրիի նախկին քաղաքապետ, անազատության մեջ գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն է:
«Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ԱԺ նախագահի թեկածու է ներկայացվել Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կալանավորված Արթուր Սարգսյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է:
«Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ըստ ԱԺ կանոնակարգի, ներկաայցնելով Մխիթար Զաքարյանին, նշեց, որ սա իրավունքի պաշտպանության պայքար է, և այսկերպ ուղիղ պահանջ է ներկայացվում ԱԺ-ին ապահովել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ԱԺ նախագահի երկու թեկնածուի մասնակցությունը: