կարևոր
286 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 12:08

Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ․ Արմեն Ռուստամյան

Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ․ Արմեն Ռուստամյան

«Չի եղել այսպիսի գումարում, որ սկսեն, բայց երկու պատգամավոր կալանքի տակ գտնվեն»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ վարման կարգով ունեցած խոսքի ժամանակ։ Ըստ նրա, կալանավորված պատգամավորներն իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրացնել իրենց լիազորությունները։

«Եթե համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես կարող ենք հանգիստ անցնել օրակարգին ու անտեսել ամեն ինչ, այսպես լավ տեղ չենք հասնի։ Իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարումով, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել, անձեռնմխելիությունը շրջանցելով, մեր երկու պատգամավորները կալանքի տակ են գտնվում։ Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,-նշեց պատգամավորը։