կարևոր
208 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 11:48

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 137, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 137, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 476-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4621 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1122 է: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5743-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 147 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 133, փաստացի բուժվողներինը՝ 4600 (մեկ օրում նվազել է 12-ով): Մեկ օրում արվել է 4224 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 350 559 թեստ: