կարևոր
1375 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-02 11:23

«Հայաստան» խմբակցության պահանջով հայտարարվեց ընդմիջում

«Հայաստան» խմբակցության պահանջով հայտարարվեց ընդմիջում

«Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ նշելով, որ կանոնակարգ օրենքի պահանջով Ազգային ժողովը նախագահողի նախաձեռնությամբ կարող է, իսկ առանձին դեպքերում՝ պարտավոր է Ազգային ժողովի կազմակերպման հարցերով որոշումներ կայացնել։

«Մենք ներկայացրինք խնդիրը, եթե մյուս խմբակցությունները, մասնավորապես իշխող կուսակցությունը նախանձախնդիր է, առաջարկում ենք, եթե անհրաժեշտություն տեսնում եք, որ միանաք այս պահանջին, հենց հիմա, որպես խմբակցության քարտուղար, պահանջում եմ, օգտվելով կանոնակարգի 63-րդ հոդվածով, ըստ որի, քարտուղարի պահանջով հայտարարվում է մեկ ընդմիջում՝ 20 րոպե  տևողությամբ։ Օգտագործեք այդ հնարավորությունը, որպեսզի թե՛ քաղաքական ուժերը ներկայացնող խմբակցությունները, և նաև դուք, կազմակերպենք մեր գործընկերների ազատ արձակումը կամ այդ ուղղությամբ խորհրդարանի անելիքները, այդ թվում չի բացառվում Գլխավոր դատախազին Ազգային ժողով հրավիրել և նրանից պարզաբանում ստանալը»,- իր խոսքում նշեց Մինասյանը՝ ևս մեկ անգամ պահանջելով ընդմիջում՝ 20 րոպե։

Նիստը նախագահողը հայտրաարեց ընդմիջում մինչև ժամը 12:00: