կարևոր
1963 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-02 10:17

Հրդեհ Զովունիի տներից մեկում․ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հրդեհ Զովունիի տներից մեկում․ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Օգոստոսի 2-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։