կարևոր
445 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 09:43

Մեկնարկել է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը․ ՈւՂԻՂ

Մեկնարկել է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը․ ՈւՂԻՂ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, մեկնարկում է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, օրակարգում 7 հարց է ընդգրկված: Առաջին հերթին պետք է հաշվիչ հանձնախումբ ձեւավորվի, որի գործառույթն է լինելու խորհրդարանի գործունեության ընթացքում փակ-գաղտնի քվեարկությունների կազմակերպումն ու ձայների հաշվարկի իրականացումը:

Օրակարգի 2-րդ հարցով նախատեսված է Ազգային ժողովի նախագահի ընտրություն: Դրանից հետո պատգամավորները պետք է ԱԺ նախագահի 3 տեղակալ ընտրեն, որոնցից մեկը պետք է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ լինի, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանն օրերս հայտնել էր, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները տեղակալի միասնական թեկնածություն էր առաջադրելու:

Խորհրդարանի ղեկավար կազմի ձեւավորումից հետո պետք է մշտական հանձանժողովներ ստեղծվեն եւ դրանց նախագահներ ընտրվեն:

Օրակարգում ընդգրկված է նաեւ կառավարության առաջարկությամբ գործադիրի կառուցվածքի փոփոխության մասին օրենքի, ինչպես նաեւ՝ կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: 

Նշենք, որ նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր: 71 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», 29 մանդատ՝ ՝«Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքների մեկնարկը տվեց ազգությամբ քուրդ, Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր, ԱԺ է անցել «Քաղաքացիականա պայմանգիր» կուսակցության ցուցակով՝ որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ։

Նա, որպես ամենատարեց պատգամավոր, բացել է նաև ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ-ների առաջին նստաշրջանները։