23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ, 2016թ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան (97կգ քաշային կարգ) հաղթելով իր մրցակիցներին, նույնպես մտավ Տոկիոյի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլ:
Նա նախ 4:1 հաշվով հաղթեց Ղրղըզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուժուպբեկովին, իսկ հետո առավելության հասավ մրցաշարի ֆավորիտներից մեկի` ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ` 5:1:
Կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը կմրցի իրանցի Մոհամեդ Սարավիի հետ, որը Ասիայի չեմպիոնն է, բացի այդ այս տարվա վարկանիշային մրցաշարի հաղթողն է:
Հիշեցնենք՝ հունահռոմեական ըմբշամարտի կիսաեզրափակիչ է անցել նաև Կարապետ Չալյանը: