կարևոր
1315 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-02 08:54

Տոկիո-2020․ Կարապետ Չալյանը հաղթեց երկրորդ գոտեմարտում և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո-2020․ Կարապետ Չալյանը հաղթեց երկրորդ գոտեմարտում և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթեց Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմից Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Գյումրեցի մարզիկը հաղթեց 2:1 հաշվով և պայքարը կշարունակի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում, որտեղ նրա մրցակիցը Ղրղզստանից Ակզուտ Մախմուդովն է:

Ավելի վաղ` մեկնարկային գոտեմարտում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով: