կարևոր
1330 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-02 08:45

Այսօր օգոստոսի 2-ն է․ 1972 թ. այս օրը Եգիպտոսը, Լիբանանը և Սիրիան հայտարարեցին, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա

Այսօր օգոստոսի 2-ն է․ 1972 թ. այս օրը Եգիպտոսը, Լիբանանը և Սիրիան հայտարարեցին, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա

Օգոստոսի 2, տարվա 214-րդ (նահանջ տարիներին՝ 215-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 151 օր։

  • մ.թ.ա. 216 թ. – Կաննեի ճակատամարտում Հաննիբալի գլխավորած զորքերը ջախջախեցին հռոմեացիներին:
  • 1610 թ. – անգլիացի ծովագնոց Հենրի Հուդզոնը հայտնաբերեց Հուդզոնի ծոցը։
  • 1809 թ. – մահացել է Հովսեփ Էմինը, հայ ազատագրական պայքարի գործիչ (ծն. 1726 թ.):
  • 1903 թ. – Մակեդոնիայում ապստամբություն սկսվեց Թուրքիայի դեմ։
  • 1945 թ. – ավարտվեց Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպային վերաբերվող մի շարք հարցեր: Համագումարին մասնակցում էին ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենը, ԽՍՀՄ ժողկոմի ներկայացուցիչ Իոսիֆ Ստալինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։
  • 1972 թ. – Եգիպտոսը, Լիբանանը և Սիրիան հայտարարեցին, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա:
  • 1976 թ. – մահացել է Ֆրից Լանգը, գերմանացի նշանավոր ռեժիսոր, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը (ծն. 1890 թ.):
  • 1997 թ. – մահացել է Ջեյմս Քրյուսը, գերմանացի գրող, մանկագիր (ծն. 1926 թ.):
  • 2001 թ. – ամերիկահայ System of a Down երգչախումբը թողարկեց իրենց չորրորդ Mezmerize ալբոմի B.Y.O.B. սինգլը նվիրված ԱՄՆ-Իրաքյան պատերազմին։