կարևոր
193 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 20:56

«Ռեալը» կերկարաձգի Կարիմ Բենզեմայի հետ գործող պայմանագիրը

«Ռեալը» կերկարաձգի Կարիմ Բենզեմայի հետ գործող պայմանագիրը

«Ռեալը» մոտակա ժամանակներս կերկարաձգի թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ գործող պայմանագրի ժամկետը։

Կողմերը մինչև 2023 թվականը պայմանագիր կկնքեն, սակայն ֆրանսիացին ակումբին հայտնել է, որ մտադիր է ավելի վաղ հեռանալ, եթե զգա՝ իր խաղային որակներն այլևս չեն համապատասխանում ակումբի մակարդակին։

Առաջին տարում Բենզեմայի աշխատավարձը կնվազի 10 տոկոսով, սակայն հետագայում 15 տոկոսով կաճի։

Անցյալ մրցաշրջանում հարձակվողը Լա լիգայի 34 խաղում 23 գոլի հեղինակ էր դարձել։