15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ռուսաստանում այս տարվա հուլիսին կորոնավիրուսից մահացել է 23 հազար 349 հիվանդ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է հունիսի ցուցանիշը՝ 13 հազար 713 մահ։
Մահացության ցուցիչը գրեթե չի փոխվել, հունիսին այն հավասար էր 3.1 տոկոսի, իսկ հուլիսին կազմել է 3.11 տոկոս:
Ամբողջ համավարակի ընթացքում Ռուսաստանում մահացությունը կորոնավիրուսից 2.45 տոկոսից հասել է 2.53 տոկոսի:
Ընդհանուր հաշվով Ռուսաստանում բացահայտվել է ավելի քան 6 միլիոն 265 հազար 870 մարդ, մահացել է ավելի քան 158 հազար 560 հիվանդ: Ռուսաստանում կորոնավիրուսի հիմնական օջախը մայրաքաղաք Մոսկվան է համարվում: