կարևոր
958 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 17:20

Ավտովթար Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ

Օգոստոսի 1-ին՝ ժամ 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝  Օհանավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և  Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով  4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով  տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել  է ճանապարհը: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: