կարևոր
997 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 16:27

Հրահանգը՝ կալանք․ Առուշ Առուշանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է։ Ըստ փաստաբանի՝ կալանավորումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, բացառապես քաղաքական հետապնդում է։ Մարտական ընկերները զարմանում են, թե ինչպես կարող է սահմանին կանգնողը կանգնել դատարանի առաջ։ Գործընկերները թվարկում են նրա կատարած ծավալուն աշխատանքերը, իսկ համաքաղաքացիները՝ պահանջում անհապաղ ազատ արձակել։

Հիշեցնենք, Հաայստան դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Առուշ Առուշանյանն ապօրինաբար կալանավորվել է հուլիսի 16-ին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Առուշ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը՝ 16:00-ին։ 

Մանրամասները՝ Զանգեզուր TV-ի  տեսանյութում: