կարևոր
604 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 15:20

Ավտովթար Տավուշի մարզում․ կա զոհ

Ավտովթար Տավուշի մարզում․ կա զոհ

Հուլիսի 31-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Խաչարձան գյուղ, որտեղ տղամարդու դի է  հայտնաբերվել:Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Մովսիսյանն էր, ով իրեն պատկանող УАЗ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Խաչարձան գյուղից  դեպի սար տանող անտառամիջյան ճանապարհով բարձրանալիս է եղել, ավտոմեքենան հետընթաց է  ունեցել ու շրջվել։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: