կարևոր
268 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 14:52

Արմեն Սարգսյանը շնորհավորկան ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորկան ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությունը հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքն իր աշխույժ գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք բազմաթիվ ոլորտներում միջպետական կապերը և փոխգործակցությունը»,- ասված էր ուղերձում։