կարևոր
388 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 14:24

Հունաստանում երկրաշարժ է գրանցվել

Հունաստանում երկրաշարժ է գրանցվել

Այսօր Հունաստանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում Կոս կղզուց հարավ-արեւմտյան ուղղությամբ՝ 60,8 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է շուրջ 19 հազար մարդ: Օջախը եղել է 11 կմ խորության վրա:

Ցունամիի վտանգի մասին հաղորդագրություններ չկան: