կարևոր
817 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 14:05

Երևանում կրակոցներ են հնչել

Երևանում կրակոցներ են հնչել

Օգոստոսի 1-ին, ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է եկել, որ Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։

Կրակոցների վայրից բավականին հեռու Հանրապետության հրապարակի մոտ հայտնաբերել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։