կարևոր
619 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 12:35

Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ կան զոհեր և տուժածներ

Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ կան զոհեր և տուժածներ

Այսօր՝ ժամը  02:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 55-ամյա Գնել Հարությունյանի վարած Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Jinbei-ը կողաշրջվել է: Նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա։

Կողաշրջման հետևանքով Ս. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գևորգյանը, ով նույնպես եղել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով Սևանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն: