12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը:
1/8 եզրափակիչում Մելիքյանը մրցեց Իրանից 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի հետ։ Հայ ըմբիշը հաղթեց 5։5 հաշվով (վերջին գործողության առավելություն):
Քառորդ եզրափակչում նա գոտեմարտեց 2018թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2019-ի և 2020-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ և պարտվեց 4:8 հաշվով:
Եթե Տիմուրովը հայտնվի եզրափակչում, Մելիքյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակչում ուկրաինացի ըմբիշը կմրցի աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: