կարևոր
364 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 10:30

Տոկիո-2020․ հայ բռնցքամարտիկը պարտվեց առաջին ռաունդում

Տոկիո-2020․ հայ բռնցքամարտիկը պարտվեց առաջին ռաունդում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 75 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Արման Դարչինյանը մրցեց Ֆիլիպինները ներկայացնող, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 25-ամյա Էմիր Մարսյալի հետ:

Հայ բռնցքամարտիկը պարտվեց նոկաուտով առաջին ռաունդում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է:

Եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին:

Օգոստոսի 2-ին կկայանա նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը: