Օգոստոսի 1-ը, տարվա 213-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 152 օր։
1291 թ. -Շվեյցարիան հռչակեց իր անկախությունը։
1774 թ. - Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերեց թթվածինը։
1876 թ. - Կոլորադոն դարձավ ԱՄՆ-ի 38-րդ նահանգը։
1914 թ.- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսական կայսրությանը։
1921 թ. - ծնվել է Լիլի Չուգասզյանը, ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո), 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոններում (մահ. 2012 թ.):
1933 թ. - ծնվել է Զորայր Խալափյանը, հայ գրող, արձակագիր և դրամատուրգ (մահ. 2008 թ.):
1934 թ. - Երևանում սկսվեց Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։
1944 թ. - Աննա Ֆրանկն իր օրագրում կատարեց վերջին գրառումը։
1981 թ. - ԱՄՆ-ում սկսվեց հեռարձակվել MTV հեռուստաընկերությունը։
2009 թ. - մահացել է Կորասոն Ակինոն, Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը, Ասիական երկրների առաջին կին նախագահը (ծն. 1933 թ.):