կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 00:20

Շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Երևանում օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Գիշերը կդիտվի +22, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +30 աստիճան տաքություն։