կարևոր
382 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 00:11

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 4,13 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 4,13 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 4200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ 1000 քմ, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3500 քմ, Գուսանագյուղ գյուղում՝ 1 հա, Արթիկ քաղաքում՝ 300 քմ, 

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 600 քմ, 

Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին՝ 400 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 4,13 հա: