կարևոր
349 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-01 12:52

Օգոստոսի 1-ը երկաթուղայինի օրն է. երթևեկությունը էլեկտրագնացքներով կլինի անվճար

Օգոստոսի 1-ը երկաթուղայինի օրն է. երթևեկությունը էլեկտրագնացքներով կլինի անվճար

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: