կարևոր
340 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 22:28

Չինաստանը հայտնել է COVID-19-ի 55 նոր դեպքի մասին

Չինաստանը հայտնել է COVID-19-ի 55 նոր դեպքի մասին

Չինաստանը հաղորդել է կորոնավիրուսի 55 նոր դեպքի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նոր դեպքերից 30-ը տեղական են, մնացած 25 դեպքում վիրուսը եկել է արտերկրից: Մահվան դեպք չի արձանագրվել: Տեղական դեպքերի մեծ մասը արձանագրվել է Նանջինգ նահանգում, որն այս ամսին կանգնած է վիրուսի դելտա շտամի բռնկման եզրին: Շտամը հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների մոտ, որոնք մաքրել են Ռուսաստանից ժամանած ինքնաթիռը:

Հուլիսի 20-ից Նանջինգը հաղորդել է 190 տեղական դեպքի մասին, ամբողջ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 262 դեպք: