կարևոր
1126 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-31 21:50

Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհը

Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհը

Հուլիսի 31-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են վնասված ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։