կարևոր
1123 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-31 20:28

Սպասում ենք, որ Մեսսին նոր պայմանագիր կկնքի․ ցանկանում ենք, որ նա մնա․ Պիկե

Սպասում ենք, որ Մեսսին նոր պայմանագիր կկնքի․ ցանկանում ենք, որ նա մնա․ Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․

«Մենք սպասում ենք, որ Մեսսին նոր պայմանագիր կկնքի։ Մենք ցանկանում ենք, որ նա մնա մեզ հետ։ Հուսով եմ, որ նրան ներկայացված նախագիծը նրան համոզել է»,- նշել է Պիկեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի սկզբին պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Հավանական է, որ դա տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Մինչ այս պահը Մեսսին չի մարզվել թիմի հետ։ Պայմանագրի ստորագրումից հետո Մեսսին բուժզննում կանցնի, ինչից հետո կսկսի մարզումները Սերխիո Ագուերոյի և Էմերսոնի հետ, որոնք, ինչպես և Մեսսին, չեն մեկնել Գերմանիա։

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հունիսի վերջին։ Արգենտինացի հարձակվողն անցած մրցաշրջանում 35 հանդիպում է անցկացրել իսպանական Պրիմերայում, խփել է 30 գոլ (3-ը ՝ 11 մետրանոցից) եւ կատարել է 9 գոլային փոխանցում: