կարևոր
463 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 20:05

Սևանում ջրափրկարարները 11-ամյա երեխային փրկել են ջրահեղձումից

Սևանում ջրափրկարարները 11-ամյա երեխային փրկել են ջրահեղձումից

Հուլիսի 31-ին՝ ժամը 15։35-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

Ջրափրկարարները մոտեցել և ջրից դուրս են բերել Է․ Թ․-ին (ծնված 2010 թ.)․ քաղաքացու առողջությանը վտանգ չի սպառնում։