Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքներ իրականացնելիս Սու-35Ս ինքնաթիռի շարժիչը խափանվել է, օդաչուն կատապուլտի միջոցով դուրս է թռել, այս մասին հաղորդում է Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Օդաչուն օպերատիվորեն հայտնաբերվել է որոնողական խմբի կողմից եւ տեղափոխվել բազավորման օդանավակայան: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Օխոտի ծովը։
Միջադեպի հանգամանքները պարզվում են: