կարևոր
250 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 19:28

Տոկիո-2020․ Բրազիլիան, Իսպանիան, Ճապոնիան և Մեքսիկան կիսաեզրափակիչում են

Տոկիո-2020․ Բրազիլիան, Իսպանիան, Ճապոնիան և Մեքսիկան կիսաեզրափակիչում են

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում այսօր կայացել են քառորդ եզրափակիչի հանդիպումները։

Իսպանիան լրացուցիչ ժամանակում 5-2 հաշվով առավելության է հասել Կոտ-դ՛Իվուարի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Ճապոնիայի հետ, որը 11-մետրանոց հարվածաշարում հաղթահարել էր Նոր Զելանդիայի արգելքը (0-0, 4-2 11մ․)։

Կիսաեզրափակիչի երկրորդ խաղում կհանդիպեն Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները։ Բրազիլացիները քառորդ եզրափակիչում 1-0 հաշվով հաղթել են Եգիպտոսին, իսկ մեքսիկացիները 6-3 հաշվով պարտության մատնեցին Հարավային Կորեայի թիմին։

Կիսաեզրափակչի երկու հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 3-ին։