կարևոր
7060 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-31 18:48

Դատախազությունն արատավորում է կենտրոնի անունը. Արյունաբանական կենտրոնի տնօրենը պարզաբանում է հարուցված քրեական գործի մանրամասները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Այն գումարները, որոնց մասին խոսվում է կետ առ կետ ունեն իրենց պատասխանները»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ անդրադառնալով Դատախազության կողմից հարուցված քրեական գործին:

Նշենք, ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության, արյունաբանական կենտրոնում հանցավոր չարաշահումներ են կատարվել, որոնց արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է մոտ 120 միլիոն դրամի վնաս: Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Սամվել Դանիելյանի խոսքով՝ վերջին 3 տարում բնական է՝ կան որոշ բացթողումներ, սակայն նշված թվերը որեւէ կապ չունեն իրականության եւ իրենց աշխատակիցների հետ: Կենտրոնի տնօրենը նշել է, որ ունեն հիվանդների մեծ հոսք, եւ հիվանդները պիտի վստահ լինեն, որ դիմում են մարդկանց, որոնք լավագույն միջազգային մակարդակով կարող են լուծել իրենց խնդիրները, իսկ այս ամենով, ըստ նրա, դատախազությունն արատավորում է իրենց կենտրոնի անունը: