կարևոր
328 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 18:14

Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը արցունաքաբեր գազ է կիրառել

Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը արցունաքաբեր գազ է կիրառել

Սանիտարական անցաթղթի մասին որոշման դեմ Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունաքաբեր գազ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առանչությամբ: «Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հանդես էր եկել հեռուստաուղերձով և հայտարարել հակահամաճարակային կանոնների խստացման մասին: Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին: