կարևոր
73 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 17:01

Արարատի մարզում մեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր

Արարատի մարզում մեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Գ․ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։