կարևոր
1570 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-31 16:38

Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին

Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին

Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը:

Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը  / 60 կգ /: Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:

Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի  ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ:

Հայտնի դարձավ նաև Հովհաննես Բաչկովի / 63 կգ /  քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին: