կարևոր
1237 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-31 16:23

Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով 140 մարդ համարվում է անհետ կորած

Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով 140 մարդ համարվում է անհետ կորած

Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 58 մարդ, ևս 140 -ը համարվում է անհետ կորած:

Հուլիսի 29-ի գիշերը տեղատարափ հեղեղներ են եղել Կամդիշ շրջանի Մեհերդիշ գյուղում: Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր 40 մահվան մասին, չնայած տեղի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հայտարարել են 150 մարդու մահվան մասին:

Աղետի վայրում ավերվել է 150 տուն: