կարևոր
1987 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 15:30

Երանի զինվորները տուշոնկա ուտեին, բայց հաղթանակած տուն վերադառնային. Արթուր Խաչատրյան

Երանի զինվորները տուշոնկա ուտեին, բայց հաղթանակած տուն վերադառնային. Արթուր Խաչատրյան

Պարզվում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ ֆրանսիացիները, անառիկ համարվող Մաժինոյի գծի երկայնքով, վարդի թփեր էին տնկել, որ «զինվորներին ավելի հաճելի լինի ծառայել»: Գերմանացիք գիծը ճեղքեցին մի քանի ժամում: Փարիզն ընկավ: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՎԱՐԴԵՐՆ ՈՒ ԵԼԱԿԸ

Ինչու՞ սա հիշեցի: Վարդ - ելակ.... Ֆրանսիացիք վարդեր տնկեցին: Վարդն, իհարկե, գեղեցիկ է, բայց բանակի մարտունակությունը չի բարձրացնում: Ելակն էլ է լավ բան, վիտամիններով հարուստ է, համեղ է, բայց ավաղ, պատերազմում ելակը չօգնեց: Երանի զինվորները տուշոնկա ուտեին, բայց հաղթանակած տուն վերադառնային:

Ֆրանսիացիք Փարիզը 1940 թվականին կորցրեցին, բայց իրենց մեջ ուժ գտան ու հաղթանակած դուրս եկան պատերազմից, ոչ միայն ազատագրեցին Փարիզը, այլև ֆրանսիական դրոշը բարձրացրեցին Ստրասբուրգի վրա»: