կարևոր
1999 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 15:14

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնք տարածվել են Միջերկրածովյան ու Էգեյան ծովի ափերին գտնվող գյուղերում եւ հանգստավայրերում:

Վերջին տվյալներով՝ Անթալիայում եւս երկու մարդ է մահացել:

Անտառային հրդեհները Թուրքիայում, ընդհանուր առմամբ, 6 մարդու կյանք են խլել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անտառային հրդեհներից տուժած շրջանները՝ Անթալիան, Մերսինը, Օսմանիեն, Մուղլան եւ Ադանան, աղետի գոտի է հայտարարել:

Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ. պատճառն ուժեղ քամիներն ու օդի բարձր ջերմաստիճանն են: