կարևոր
310 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 14:57

Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը

Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետերի թեկնածուներին: Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է Aliq.ge-ն։

Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974թ. Բոգդանովկայում: 1991թ. ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է Երևանի Տնտեսական-իրավաբանական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը: 2000թ. ավարտել է Թբիլիսիի Գաենաթիի համալսարանի հոգեբանության և վրաց լեզվի բաժինը:

1994թ.-ից աշխատել է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում` որպես վրաց լեզվի ուսուցիչ, 2008 - 2009 թթ. նույն դպրոցի տնօրենն է եղել։ 2009 - 2011թթ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի տնօրեն է եղել:

2014 թվականից եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր, իսկ 2017 թվականից զբաղեցնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնը: