կարևոր
1741 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 14:40

Թուրքիայի Քոնիա նահանգում սպանել են քուրդ ընտանիքի

Թուրքիայի Քոնիա նահանգում սպանել են քուրդ ընտանիքի

Թուրքիայի Քոնիա նահանգում իրենց իսկ տան մեջ սպանել են 7 հոգանոց քուրդ ընտանիքի:

Հանցագործները նախ գնդակահարել են նրանց, ապա այրել տունը: Դեդեօղլուների ընտանիքն ապրում էր Քոնիայում մոտ 24 տարի, ու դեռեւս մայիսին հարձակման էր ենթարկվել մոտ 60 հոգանոց խմբի կողմից: Այդ ժամանակ տուժել էր ընտանիքի 4 անդամ:

Նրանք դիմել էին ոստիկանություն ու հայտնել, որ ռասիստական հարձակումների են ենթարկվում: Նաեւ փոխանցել էին հարձակվողների՝ իրենց ուղղված խոսքը, թե «Գորշ գայլ» խմբավորումից են, ու չեն թողնի այդտեղ ապրեն: Հարձակումից հետո 10 մարդու էին ձերբակալել, ապա 7-ին կալանավորել, սակայն հունիսից սկսած կալանավորվածների զգալի մասին աստիճանաբար ազատ էին արձակել:

Այն, որ հետեւանքների համար բազմիցս են զգուշացրել Թուրքիայի իշխանություններին, ընտանիքի փաստաբանը նաեւ այսօր է փաստում: