Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:
«Condor ավիուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- հայտնում են օդանավակայանի ֆսյբուքյան էջում: