09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ահազանգում է.
«Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում: Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն հեռուստաընկերությունը համագործակցության հուշագիր էր ստորագրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ, որի արդյունքում իրենց միջոցներով ֆիլմեր էին նկարահանվում և հեռարձակվում Արցախի հիմնախնդրի, ինչպես նաև լեհահայ նշանավոր գործիչների մասին:
Ժամանակին մենք դրանով հպարտանում էինք, իսկ ադրբեջանցիները բողոքի անհետևանք ձայն էին բարձրացնում: Հիմա ամեն ինչ հակառակն է:
Այլ բան չէր կարող լինել, երբ կործանված է ոչ միայն երկիրը, այլև դիվանագիտությունը, իսկ «դիվանագետ» կոչվածները շարունակում են լուռ ու անխոնջ ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին»։