18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը պահանջում է, որ Ադրբեջանի զինված ուժերն անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից: Այս մասին հայտնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:
«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքնորից եւ դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ կյանքեր է խլել։ Հայաստանի ինքնիշխանության այս խախտումը եւս մեկ վտանգավոր եւ սադրիչ գործողություն է, որը ձեռնարկել է Ադրբեջանը, որպեսզի խաթարի խաղաղության ցանկացած ճանապարհ եւ հրահրի տարածաշրջանային հետագա անկայունություն», - հայտարարել Է ներկայացուցիչը:
Նա դատապարտել է ագրեսիայի այս գործողությունը և շեշտել.
«Ես հպարտ եմ, որ կողմ եմ քվեարկել կոնգրեսական Փալոնի նախագծի օգտին՝ Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը դադարեցնելու և այդ ռեժիմին ապակայունացնող գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին։ Այժմ, առավել քան երբեւէ, մենք պետք է ամրապնդենք մեր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ՝ տնտեսական աջակցություն ցուցաբերելով եւ վերջապես ճանաչենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- եզրափակել է ներկայացուցիչը: