կարևոր
319 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 10:55

Տոկիոյում Օլիմպիական խաղերի պատվիրակությունների անդամների շրջանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 246-ի

Տոկիոյում Օլիմպիական խաղերի պատվիրակությունների անդամների շրջանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 246-ի

Տոկիոյում Օլիմպիական խաղերի պատվիրակությունների անդամների և Օլիմպիադայի անձնակազմի շրջանում օրական հայտնաբերվում է կորոնավիրուսի ավելի քան 20 դեպք:

Խաղերի անցկացման մեջ ներգրավված անձանց շրջանում վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 246-ի։ Վերջին օրերին ամեն օր գրանցվում է ավելի քան 20 դեպք։

Նշենք, որ Տոկիոյում համաճարակաբանական իրադրության վատթարացման պատճառով մինչև օգոստոսի 31-ը կորոնավիրուսի պատճառով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը: