կարևոր
1195 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-31 09:10

Այսօր հուլիսի 31-ն է. 1498 թ. այս օրը Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին

Այսօր հուլիսի 31-ն է. 1498 թ. այս օրը Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին

Հուլիսի 31-ը, տարվա 212-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 153 օր։

  • 904 թ. - Արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։
  • 1784 թ. - մահացել է Դենի Դիդրոն, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան (ծն. 1713 թ.)։
  • 1498 թ. - Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին։
  • 1815 թ. - Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 16 մարդ, այն պատմության առաջին գնացքների հետ կապված վթարն էր։
  • 1886 թ. - մահացել է Ֆերենց Լիստը, հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
  • 1914 թ. - ծնվել է Լուի դը Ֆյունեսը, ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան։
  • 1947 թ. - մահացել է Համո Օհանջանյանը, հայ քաղաքական, պետական գործիչ ՀՅԴ անդամ։
  • 1965 թ. - ծնվել է Ջոան Ռոուլինգը, անգլիացի կին գրող, հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին վիպաշարից։
  • 1988 թ. - ծնվել է Լոուջան Հատլուլը՝ Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ:
  • 2005 թ. - վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը՝ Երևան Դրայվը։
  • 2008 թ. - ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում ջուր։